ԱԺ նիստն ընդմիջվեց «Իմ քայլը» խմբակցության խնդրանքով

10:53, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 20-ին մեկնարկած նիստի սկզբում 20 րոպե ընդմիջում խնդրեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակունցը նշեց, որ պատճառը որոշ պատգամավորների բացակայությունն է:

«Այսօր մենք քվեարկությունների շարքում ունենք նաև սահմանադրական օրենք, և քանի որ մեր որոշ պատգամավորներ նաև ճանապարհային խցանումների պատճառով դեռ չեն հասցրել գալ խորհրդարան, ես առաջարկում եմ 20 րոպե ընդմիջում վերցնել»,- ասաց Մակունցը:


© 2009 ARMENPRESS.am