«Լեսթեր»-ը հաղթել է «Չելսի»-ին և այժմ Պրեմիեր լիգայի առաջատարն է

08:33, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում «Չելսի»-ն հյուրընկալվեց «Լեսթեր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տանտերերի առաջին կեսում խփած երկու գնդակները հաղթական էին հետագա ամբողջ խաղի համար: «Լեսթեր»-ից 6-րդ րոպեին հաշվիը բացեց Օնինիե Նդիդին և այն 41-րդ րոպեին կրկնապատկեց Ջեյմս Մեդիսոն: «Լեսթեր»-«Չելսի»` 2:0:

Այս տուրից հետո «Չելսի»-ն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 8-րդն է, իսկ «Լեսթեր»-ը` դարձավ առաջատար` հավաքելով 38 միավորով: Երկրորդ տեղում 37 միավորով «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է:


© 2009 ARMENPRESS.am