Բոլթոնը Թրամփին անվանել է ԱՄՆ ամենավատ նախագահ

19:40, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարվերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը գտնում է, որ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ վատագույն նախագահ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Բոլթոնն այդ մասին նշել է t-online պորտալին տված հարցազրույցում: 

«Այո, ես կարծում եմ, որ Թրամփը անպայման կմտնի պատմության մեջ որպես ԱՄՆ ամենավատ նախագահ»,- ընդգծել է նա: Բոլթոնը Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա հարձակումն անվանել է «Ամերիկայի համար շատ տխուր օր»:

Այնուամենայնիվ, նա ճիշտ չի համարում Թրամփի դեմ իմպիչմենտը: «Թրամփի համար ամենասարսափելի պատիժը կլիներ ապագայում նրան արհամարհելը: Իմպիչմենտը հակառակն է բերում»,- ասել է Բոլթոնը:   


© 2009 ARMENPRESS.am