Հայաստանի երեք դահուկորդ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

15:28, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող դահուկորդները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայից: Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կանցկացվի շվեդական Ֆալուն քացաքում, որին կմասնակցեն Միքայել Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանն ու Կատյա Գալստյանը: Այն մեկնարկելու է հունվարի 29-ին և կեզրափակվի հունվարի 31-ին:

Հաջորդիվ, եթե կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումներ չլինեն, Հայաստանի 4 ներկայացուցիչ կմասակցի Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնության փետրվարին:


© 2009 ARMENPRESS.am