ԱՄՆ-ը B-1B ռազմավարական ռմբակոծիչների խումբ Է տեղափոխելու Նորվեգիա

14:28, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պատրասվում են փետրվարին Նորվեգիա տեղափոխել B-1B Lancer չորս ռազմավարական ռմբակոծիչներից բաղկացած խումբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Նիդեռլանդների ավիացիոն ընկերության Scramble ինտերնետ-հրատարակությունը:

Դրանց ժամանման ստույգ ամսաթիվն առայժմ անհայտ Է: Սպասվում Է, որ դա տեղի կունենա փետրվարի 7-ից մինչեւ 20-ն ընկած ժամանակաշրջանում:

Ռմբակոծիչները կտեղակայվեն Նորվեգիայի կենտրոնական մասում գտնվող Էռլանի ավիաբազայում, որն ունի 2714 մետր երկարությամբ թռիչքա-վայրԷջքային գոտի եւ կայանման չորս հրապարակ՝ մեծ ինքնաթիռների համար:

Այժմ այնտեղ բազավորված են Նորվեգիայի Թագավորական օդուժի F-35A Lightning II կործանիչների Էսկադրիլիան եւ Sea King Mk43B ուղղաթիռների ստորաբաժանումը:

Ինչպես հաղորդել Է ԱՄՆ-ի օդուժը, անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները, որոնք բարձրացել են Ալյասկայի ավիաբազայից, 36-ժամյա անվայրԷջք թռիչք են կատարել Հյուսիսային բեւեռով դեպի Նորվեգիայի ափեր, որտեղ համատեղ զորավարժություններ են անցկացնել նրա ռազմաօդային ուժերի հետ:

Ինտերնետ-հրատարակության տվյալներով՝ սպասվում Է, որ B-1B-երը Նորվեգիա կժամանեն Տեխասի նահանգի Դայես բազայի 7-րդ ռմբակոծիչ թեւի կազմից, որի ինքնաթիռներն անցած սեպտեմբերին գործարկվել են Նորվեգիայի մերձակայքում, կամ Հարավային Դաքոտայի նահանգի Էլսուորթ ավիաբազայի 28-րդ ռմբակոծիչ թեւի կազմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am