Ճապոնիայում թռչնագրիպի բռնկումը դարձել Է ամենաընդգրկունը երկրի ամբողջ պատմության ընթացքում

12:36, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի նոյեմբերին Ճապոնիայում հայտնաբերված թռչնագրպի բռնկումը դարձել Է վարկման հայտնաբերված օջախների թվով ամենաընդգրկունը: Հունվարի 19-ին պրոֆիլային գերատեսչությունների նստում այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

«Թռչնագրիպի ներկայիս բռնկման օջախներ են հայտնաբերվել 15 պրեֆեկտուրաների 36 թռչանաֆաբրիկաների տարածքում, այդ ցուցանիշը դարձել Է ամենաընդգրկունն ամբողջ պատմության ընթացքում»,- հայտնում Է նրա խոսքը NHK հեռուստաալիքը:

Կատոն նշել Է, որ բռնկումը նաեւ հանգեցրել Է «ռեկորդային թվով հավերի ոչնչացման»: NHK-ի տվյալներով՝ Ճապոնիայի իշխանություններն արդեն ավելի քան 6 միլիոն հավ են ոչնչացրել համաճարակաբանական միջոցների շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am