Թրամփը տեսագրել է հրաժեշտի ճառն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում. CNN

09:50, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 18-ին տեսագրել Է հրաժեշտի տեսաուղերձը Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուր:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տեսագրությունը կարող Է հրապարակվել հունվարի 19-ին, թեեւ վերջնական ժամկետները տակավին չեն որոշվել: Նշվում Է, որ իր ելույթում Թրամփը թվարկել Է, իր կարծիքով, առավել Էական նվաճումները նախագահի պաշտոնում:

Նաեւ ուղերձում հիշատակվում Է «նոր վարչակազմը», սակայն ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի անձնախմբի մասին կարծիքի համատեքստը չի ճշտվում: Բայդենի եւ ԱՄՆ-ի փոխնախագահ ընտրված Քամալա Հարիսի պաշտոնակալությունը նշանակված Է հունվարի 20-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am