Նախագահն ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկը

13:41, 18 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․մայիսի 12-ին։


© 2009 ARMENPRESS.am