Լիոնել Մեսին կարող է որակազրկվել 12 խաղով

12:00, 18 Հունվար, 2021

 ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է որակազրկվել 12 խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի ժամանակ Մեսին ձեռքով հարվածել էր «Ատլետիկի» ֆուտբոլիստին, որի համար արժանացել էր կարմիր քարտի:

Մեսին իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ է, որ կարմիր քարտի է արժանանում «Բարսելոնա»-ի կազմում: Իսպանիայի ֆուտբոլային կոմիտեն պետք է քննարկի դրվագը և հնարավոր է, որ Մեսին կարող է բաց թողնել մինչև 12 խաղ:

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը 2:3 հաշվով հաղթել էր «Բարսելոնա»-ին:

 


© 2009 ARMENPRESS.am