Շուշիի հինգհարկանի շենքում հրդեհ է բռնկվել

11:50, 18 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շուշիի հինգհարկանի շենքում այրվել է 4-սենյականոց բնակարան՝ 70 մ2 ընդհանուր մակերեսով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Շենքի մյուս բնակարանները և տանիքի մնացած մասը կրակից չեն տուժել: Հրդեհը մարվել է հրշեջ պահպանության ստորաբաժանումների կողմից։


© 2009 ARMENPRESS.am