Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը

10:53, 18 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 17-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Արզնի-Շամիրամ ջրանցքում կնոջ դիակ կա: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Կարբի համայնքի ամառանոցների հատվածում գտնվող Արզնի-Շամիրամ ջրատարում հայտնաբերել են դեկտեմբերի 13-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Գոհարիկ Սարգսյանի դին։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:


© 2009 ARMENPRESS.am