Աննա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

10:25, 18 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երդման արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ հունվարի 18-ին գումարված հերթական քառօրյա նիստի մեկնարկին:

Աննա Գրիգորյանը լրացրեց պատգամավորի մանդատը վայր դրած Տիգրան Կարապետյանի թափուր մնացած տեղը:


© 2009 ARMENPRESS.am