Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

17:33, 16 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզական Սուլավեսի կղզում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Բնական աղետներին հակազդման ազգային կենտրոնի հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացել է 42, վիրավորվել 637 անձ: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 բալ:

Ինդոնեզիայի իշխանությունները տեղանքում հայտարարել են արտակարգ իրավիճակ:

 


© 2009 ARMENPRESS.am