Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

16:12, 15 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կայացած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին: Քննարկվել են նաեւ Ռուսաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության արդիական հարցեր:


© 2009 ARMENPRESS.am