ՏԿԵ նախարարությունը հայտնում է գազի և էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների մասին

16:44, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` Հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել:

«Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am