ԱԺ-ում ընթանում է Գագիկ Ջհանգիրյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը

12:37, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ընթանում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման ցանկություն է հայտնել խմբակցությունը:

Մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ Ջհանգիրյանը կարող է դառնալ «Իմ քայլը» խմբակցության ԲԴԽ անդամի թեկնածուն:


© 2009 ARMENPRESS.am