Դաղստանում 30 երեխա թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

21:01, 12 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանի Բույնակսկ քաղաքում սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 30 երեխա, հայտնում է քաղաքի քաղաքապետարանը:

«Բույնակսկի քաղաքային մանկական հիվանդանոց է տեղափոխվել 30 երեխա՝ թեթև և միջին ծանրության սննդային թունավորման նախանշաններով։ Հոսպիտալացվածների մոտ նկատվում են հետեւյալ ախտանշանները ՝ մարմնի բարձր ջերմաստիճան, սրտխառնոց, փսխում և աղիների խանգարում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երեխաներից ամենաավագը 13 տարեկան է: Պատճառները պարզվում են, վարակների առկայությունը պարզելու համար վերցվել են անալիզներ։

«Դեպքի վայր են մեկնել Դաղստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները։ Ավելի մանրամասն տեղեկություններ համայնքի վարչակազմը կտրամադրի կատարվածի բոլոր հանգամանքները պարզելուց հետո»,- հստակեցրել են Բույնակսկի վարչակազմում։


© 2009 ARMENPRESS.am