Ռուսաստանցի դիվանագետները հրավիրվել են Բայդենի պաշտոնակալությանը

13:21, 12 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ռուսական կողմին հրավիրել Է ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունում: «Մենք ստացել են հրավերը: Պլանավորվում Է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը կմասնակցի»,-հաղորդել Է դեսպանության ներկայացուցիչը:

Առաջիկա պաշտոնակալության կապակցությամբ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը Կոլումբիայի օկրուգում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել հունվարի 11-ից մինչեւ 24-ը:

Նա կարգադրել Է, որպեսզի դաշնային օգնությունն ուղղվի ի լրումն արտակարգ հանգամանքներին հակազդելու ուղղությամբ օկրուգի ջանքերին, որոնք կապված են երկրում իշխանության փոխանցման հետ: Թրամփը չի ճանաչում ընտրություններում իր պարտությունը, բայց խոստացել Է ապահովել իշխանության լիազորությունների խաղաղ փոխանցումը: Նա նաեւ նախազգուշացրել Է, որ ինքը պաշտոնակալությանը չի գնա: Կոնգրեսը Բայդենի հաղթանակը վերջնականապես հաստատել Է հունվարի 6-ի երեկոյան: Դրանից առաջ Կապոտոլիում են գրոհել Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որոնք բողոքել են ընտրություններում նրա պարտության դեմ:

Գրոհից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանն առընթեր Ազգային գվարդիայի վարչության ղեկավար Դենիել Հոքանսոնը լրագրողներին հայտնել Է, որ Վաշինգտոնում պաշտոնակալության օրը՝ հունվարի 20-ին, կկենտրոնացվեն 15 հազար ազգային գվարդիականներ: Հետաքննությունների դաշնային բյուրոն պաշտոնակալությանը նախորդող օրերին բոլոր 50 նահանգներում սպասում Է Թրամփի կողմնակիցների զինված բողոքների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am