Արսեն Գրիգորյանը երկրպագուներին է ներկայացրել «Ամենից ամենասիրելին» երգը

13:12, 11 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը 2021-ին անակնկալ է մատուցել իր երաժշտարվեստի երկրպագուներին՝ նրանց ներկայացնելով «Ամենից ամենասիրելի» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի և՛ բառերի, և՛ երաժշտության հեղինակն Արսեն Գրիգորյանն է: Երգը հասանելի է հեղինակի YouTube-ի պաշտոնական ալիքում:

Արսեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է, որ այն նվիրում է հայրիկների ամենասիրելի դուստրերին:


© 2009 ARMENPRESS.am