Սոֆիա Հովսեփյանը որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից

00:19, 9 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ, որպես անկախ պատգամավոր: Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո»,- գրել է Հովսեփյանը:

Պատգամավորն իր ընտրողներից ներողություն է խնդրել կայացրած որոշումը նրանց հետ չքննարկելու համար: 


© 2009 ARMENPRESS.am