Դոնալդ Թրամփը չի մասնակցի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը

20:09, 8 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրամփն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Հայտնում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում էին այդ մասին ՝ ես չեմ գնա հունվարի 20 - ին երդմնակալության արարողությանը», - գրել է նա:

Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:


© 2009 ARMENPRESS.am