Ադրբեջանը հերքել է իր տարածքում թուրքական ավիաբազա կառուցելու լուրերը

19:54, 8 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հերքել է իր տարածքում 3 թուրքական ռազմական ավիաբազա կառուցելու մասին լուրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է նախարարությունը:

Տելեգրամ ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիան մտադիր է ավիաբազա կառուցել Ադրբեջանի երեք քաղաքներում ՝ Գյանջայում, Լենքորանում եւ Գաբալայում:


© 2009 ARMENPRESS.am