Արցախում աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը

18:26, 8 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախում բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն անցած տարվա դեկտեմբերի 30-ին   ընթացիկ գներով կազմել է 59 հազար 679,3 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 33 հազար 717,1 դրամ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 1,8 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 1,5 տոկոսով:

 


© 2009 ARMENPRESS.am