ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում Covid-19-ից մահերի ամենամեծ թիվը
13:40, 8 Հունվար, 2021ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահերի ամենամեծ թիվը՝ 3900:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:
Վիրուսի դեպքերն աճում են գրեթե բոլոր նահանգներում, մասնավորապես տուժել է Կալիֆոռնիան:
Շտապ օգնության բժիշկ Ջեֆրի Չիենը մարդկանց հորդորել է անել իրենց մասը՝ տարածումը դանդաղեցնելու համար: «Ես աղաչում եմ բոլորին օգնել մեզ, քանի որ մենք առաջնագիծ չենք: Մենք վերջին տողն ենք»,- ասել է նա:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը 22 մլն 132 հազար 45 է:
© 2009 ARMENPRESS.am