ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը ընտրություններում

13:52, 7 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի համատեղ նիստում հաստատել են Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, որոնք կայացել էին նոյեմբերի 3-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամերիկյան լրատվամիջոցներ հայտնում են, որ Բայդենը ստացել է ավելի քան 270 ձայն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Բողոքի ակցիաների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

 


© 2009 ARMENPRESS.am