Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Արցախին և հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր

23:38, 6 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։


© 2009 ARMENPRESS.am