Հադրութի և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է 20  աճյուն 

12:16, 4 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների Հադրութ-Կարմրակուճի և Ջաբրայիլի ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 19 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում պարզելու զոհված քաղաքացիական անձի ինքնությունը: Նրա մարմինը գտնվել է Հադրութի Կարմրակուճ գյուղի հատվածում՝ դաշտում: Փորձաքննությունը կպարզի նաև՝ արդյոք քաղաքացին  զոհվել է պատերազմական գործողությունների հետևանքով, թե սպանվել է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր  մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1175 զոհվածի աճյուն: Այսօր որոնողական աշխատանքերը շարունակվում են Հադրութ-Կարմրակուճի  և Մեխակավանի (Ջաբրայիլուղղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զոհվածների աճյունների որոնմանը զուգահեռբոլոր վայրերում աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am