COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 193, առողջացման 740 և մահվան  14 դեպք

11:13, 4 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 4  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160 220 դեպք, որոնցից 144 831 -ն` առողջացած, 2864 -ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 11834 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 598 705 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, հունվարի 3-ին կատարվել է 1201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ։ Գրանցվել է առողջացման 740 և մահվան 14 դեպք: 

Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 691 է:


© 2009 ARMENPRESS.am