Արձակուրդային օրերին աճել է երթևեկության ինտեսնիվությունը Լաչինի միջանցքով

14:14, 2 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 2  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամանորյա արձակուրդային օրերի ընթացքում Լաչինի մարդասիրական միջանցքով աճել է երթևեկության ինտենսիվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Ամանորի նախօրեին Երևանից ժամանող փախստականներն անձնական ավտոմեքենաներով վերադարձել են Լեռնային Ղարաբաղ:

«Ստեփանակերտի արվարձաններում գտնվող  մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքների, էլեկտրականության և ջրամատակարարման վերականգնումից հետո տեղի բնակիչները նախընտրում են Ամանորը նշել հարազատ բնակավայրերում: Ավելի քան 47 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց  մշտական բնակության վայրեր: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր և տրամադրում են մարդասիրական օգնություն»,-նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am