«Գազպրոմ»-ը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը

12:14, 31 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսական «Գազպրոմ» ընկերությունը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է «Գազպրոմ էքսպորտ» - ի հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ - ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար: Հետագայում ևս գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցությունները կշարունակվեն», - ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am