Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը

19:26, 30 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

«Դեկտեմբերի 30-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Քննարկվել են մի շարք արդիական հարցեր՝ երկկողմ և միջազգային օրակարգից: Գոհունակությամբ է ընդգծվել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության բարձր ինտենսիվությունը անցնող տարում, հաստատվել է 2021 թվականին նման դինամիկայի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը»,- ասված է հաղորդագրությունում:

 


© 2009 ARMENPRESS.am