Գավառի տարածաշրջանում ապաստանած արցախցի երեխաները ստացան ամանորյա նվերներ

17:15, 29 Դեկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի տարածաշրջանի համայնքապետարանների հետ համագործակցությամբ «Ֆոքս օն չիլդրեն նաու» կազմակերպության միջոցներով ամանորյա նվերներ հատկացվեցին Գավառի տարածաշրջանում ապաստան գտած 3-ից 18 տարեկան արցախցի 120 երեխաների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ֆոքս օն շիլդրեն նաու» կազմակերպության գրասենյակից, նվերներով լի պայուսակները պարունակել են հագուստներ, հիգիենիկ պարագաներ, դրամ եւ շնորհավորական նամակներ՝ գրված ԱՄՆ հայկական համայնքի երեխաների կողմից։

Կազմակերպության տնօրեն Անահիտ Քալանթարյանի հավաստմամբ՝ բացի այս բարեգործական ձեռնարկը, Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ «Ֆոքս օն չիլդրեն նաու»-ի կողմից սննդի փաթեթներ են բաժանվում արցախցի ընտանիքներին։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am