Լավրովը հայտնել է, որ Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդում ՌԴ-ի ու Թուրքիայի համագործակցության վրա

16:10, 29 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական հարաբերությունները կախված չեն Արևմուտքի պատժամիջոցներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանի Դաշնության և Թուրքայի միջև հարաբերություններն ինքնաբավ են: Դրանք կախված չեն ինչ-որ մեկի ագրեսիվ գործողություններից, կախված չեն որևէ մեկի քմահաճույքներից: Դրանք հիմնված են ազգային շահերի վրա»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնույթ են ստացել ավելի վաղ, քան Արևմուտքը սկսել է սպառնալ իր պատժամիջոցներով:

 

 


© 2009 ARMENPRESS.am