Ճապոնիան ժամանակավոր արգելք է սահմանում երկիր մուտք գործելու համար

17:35, 26 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը որոշել է երկիր մուտք գործելու ժամանակավոր արգելք սահմանել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, արգելքը վերաբերելու է աշխարհի բոլոր երկրների և տարածաշրջանների քաղաքացիներին:

Սահմանափակումները գործելու են դեկտեմբերի 28-ից մինչև հաջորդ տարվա հունվարի վերջը:


© 2009 ARMENPRESS.am