Պատմության հետագծով  

09:00, 28 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1612 թ. դեկտեմբերի 28-ին Գալիլեո Գալիլեյն առաջին անգամ դիտարկեց Նեպտուն մոլորակը։

-1869 թ. դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց մաստակը (ծամոն)։

-1895 թ. դեկտեմբերի 28-ին Փարիզի Կապուցինների ճեմուղու «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները դրեցին առաջին հրապարակային վճարովի կինոսեանսը, ցուցադրվեց 10 կինոնկար` ընդհանուր 20 րոպե տեւողությամբ։

-1895 թ. դեկտեմբերի 28-ին Վիլհելմ Ռենտգենը հայտարարեց ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին։

-1928 թ. դեկտեմբերի 28-ին մահացել է Գեորգի Յակուլովը՝ ազգությամբ հայ ռուսաստանցի նկարիչ, արվեստի տեսաբան (ծնվ.՝ 1884 թ.)։

-1948 թ. դեկտեմբերի 28-ին մահացել է Հակոբ Գյուրջյանը՝ հայ նշանավոր քանդակագործ (ծնվ.՝ 1881 թ.)։

-2007 թ. դեկտեմբերի 28-ին Նեպալը հայտարարվեց Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն։

-1908 թ. դեկտեմբերի 28-ին ծնվել է Արսեն Հովհաննիսյանը՝ հայ բանաստեղծ, լրագրող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

-1915 թ. դեկտեմբերի 28-ին ծնվել է Սարգիս Աբրահամյանը՝ հայ արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ։

-1958 թ. դեկտեմբերի 28-ին ծնվել է Արտակ Ղուլյանը՝ հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2013), ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր։

Մ. Ա.

 


© 2009 ARMENPRESS.am