Պատմության հետագծով  

10:45, 27 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1904 թ. դեկտեմբերի 27-ին ծնվել է Սողոմոն Տարոնցին՝ հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1965):

-1998 թ. դեկտեմբերի 27-ին մահացել է Գեւորգ Աճեմյանը՝ հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադիրներից (ծնվ.՝ 1932 թ.):

-1910 թ. դեկտեմբերի 27-ին ծնվել է Գեորգի Գաուզեն՝ խորհրդային մանրէաբան, ակադեմիկոս, ԽՍՀՄ-ում էկոլոգիայի հիմնադիրներից մեկը (մահ.՝ 1986 թ.):

-1923 թ. դեկտեմբերի 27-ին ծնվել է Գուստավ Էյֆելը՝ ֆրանսիացի ճարտարագետ-շինարար։ Կառուցել է կամուրջներ, ուղեկամուրջներ եւ այլ կառույցներ՝ լայնորեն կիրառելով մետաղական կոնստրուկցիաներ։ Մասնակցել է Պանամայի ջրանցքի կառուցմանը։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի կառուցողը նույնպես նա է։ Այն կառուցել է 1889 թվականին։ Էյֆելը նաեւ Նյու Յորքի Ազատության արձանի համար կրող կոնստրուկցիա է նախագծել։

-1948 թ. դեկտեմբերի 27-ին ծնվել է Ժերար Դեպարդիեն՝ ֆրանսիացի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր:

-1956 թ. դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան օպերայի եւ բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

-1906 թ. դեկտեմբերի 27-ին ծնվել է Արշալույս Բաբայանը՝ հայ գրականագետ։

-1908 թ. դեկտեմբերի 27-ին ծնվել է Հարություն Սարկիսովը՝ հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան։ Անասնաբուժության, սնկաբանության եւ միկրոտոքսիկոզների մասին ուսմունքի հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1983), ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1969)։

Մ. Ա.


© 2009 ARMENPRESS.am