Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ են փակել

18:27, 25 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևանում փողոցներ են փակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս պահին փակ են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը և Մյասնիկյան պողոտան՝ միակողմանի:

Նոյեմբերի 11-ից սկսած մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին:


© 2009 ARMENPRESS.am