Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2020 թ. լավագույն մարզիչ
15:01, 25 Դեկտեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2020 թ. քվեարկության արդյունքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մաիսն հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 134 միավոր՝ 2020 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
50 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
48 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:
© 2009 ARMENPRESS.am