Նախագահ Սարգսյանը Գյումրիում հանդիպել է Արցախյան պատերազմին Շիրակի մարզից մասնակցած զինծառայողների հետ

13:55, 25 Դեկտեմբեր, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում է: Նրա առաջին կանգառը Շիրակի թեմի առաջնորդարանն էր:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպումը փակ էր: Այնուհետև Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում ՀՀ նախագահը հանդիպեց Արցախյան պատերազմին Շիրակի մարզից մասնակցած պայմանագրային, ժամկետային և կամավորական զինծառայողների հետ:

«Ձեր կյանքն առջևում է, չկա վերջնական պարտություն: Դժվար է, բայց պետք է պայքարեք, եկել եմ ասեմ, որ դուք պարտված չեք, այլ՝ հաղթած: Ուշադրություն դարձրեք ձեր ընտանիքներին, ապա գտեք կյանքում ձեր տեղը: Հաղթանակ տեսած մարդ եմ, 26 տարի հետո էլ տեսել եմ այս ամենն ու չգիտեմ՝ կկարողանամ նորից հաղթանակ տեսնել, բայց դուք հաստատ հաղթանակը տեսնելու եք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախագահ Սարգսյանը:

Հանդիպմանը մասնակից զինծառայողներից շատերը վիրավորում էին ստացել մարտական գործողությունների ընթացքում:


© 2009 ARMENPRESS.am