Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի նկատմամբ կալանք կիրառել

12:04, 25 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Դատարանը որոշեց, որ կալանքի համար անհրաժեշտ հիմքեր չկան»,- նշեց Վարոսյանը:

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով:


© 2009 ARMENPRESS.am