Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանն առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

10:30, 25 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը պրոֆեսինոալ ռինգում իր նորամուտը նշեց հաղթանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մոսկվայի «Կռիլյա սովետով» արենայում կայացած «Շամո Բոքսինգ» ընկերության պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ, Տոնականյանը նոկաուտով հաղթեց բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն:

 


© 2009 ARMENPRESS.am