Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում

11:58, 23 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Մանուլը (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր մանուլը:


© 2009 ARMENPRESS.am