Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը` արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության արծաթե մեդալակիր

23:02, 22 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը դարձավ արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչ մրցաշարում հայ գրոսմայստերը մրցեց Հնդկաստանից Սարին Նիհալի հետ և զիջեց 1,5-0,5 հաշվով:

Շանթ Սարգսյանը 2019 թվականի է ստացել ՖԻԴԵ-ի գրոսմայստերի կոչում: 2018 թվականի հոկտեմբերին Շանթը 11 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ հաղթել է Պորտո Կարասում կայացած մինչև 16 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում:


© 2009 ARMENPRESS.am