Անհետ կորածների հարազատները Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

15:35, 22 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինծառայողների ծնողները և հարազատները ակնկալում են, որ ՌԴ դեսպանատունը պետք է այսօր նրանց տրամադրեր  գերիների վերաբերյալ տվյալներ, որոնք թույլ կտան հասկանալու՝ արդյոք իրենց որդիները ներկայում պահվում են Բաքվում:

Նրանք նաև ակնկալում են, որ Ռուսաստանը կմիջնորդի, որպեսզի Հադրութի շրջանում նույնպես իրականացվեն որոնողական աշխատանքներ:


© 2009 ARMENPRESS.am