Փաստաբանների պալատի շենքի մոտից մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով

12:05, 22 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբանների պալատի շենքի մոտից մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, այնուհետև շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է, որ պահանջելու են ԱԺ նախագահին ռազմական դրությունը վերացնել և վարչապետին անվստահություն հայտնել, հորդորելու են փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալ, իսկ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնելու են հանցագործության մասին հաղորդում:

«Մենք՝ փաստաբաններս ցանկանում ենք մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում: Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից»,- գրել է Զոհրաբյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am