Սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը

11:08, 21 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ նպատակ ունենալով արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիային մասնակցում են նաև Գորիսի քաղաքապետի տեղակալներ Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը:

Ավելի վաղ սյունեցիները հավաքվել էին Սյունիքի դարպասների մոտ՝ նույն պահանջով: Ոստիկանությունն էլ գտնվում էր Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից և իրականացնել իրենց ակցիան: Սյունեցիների ու ոստիկանության միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին այցելել է Սյունիքի մարզ։ Նա «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ Սյունիքի մարզ իր այցը կրքեր բորբոքելու համար չէ:


© 2009 ARMENPRESS.am