Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Վորոնինի գավաթի խաղարկության բազմամարտի ոսկե մեդալակիր

13:51, 20 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Վորոնին գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունում, որն այս տարի անցկացվում է դեկտեմբերի 17- 21-ը Ռուսաստանի Պենզա քաղաքում, Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ: Բազմամարտում Արթուր Դավթյանը հավաքելով 82,899 միավոր դարձավ գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, իսկ Արմեն Պետրոսյանը 9-րդն էր:

Դեկտեմբերի 20-ին մեկնարկում է Միխայել Վորոնինի գավաթի խաղարկության առանձին վարժությունների մրցելույթները:

Ավելի վաղ,  ՀՀ սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Մինսկում ուսումնամարզական հավաք էչ անցկացնում Բելառուսի ընտրանու հետ։

 


© 2009 ARMENPRESS.am