«Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել

21:44, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կարապետյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի Սյունեցիներ, Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:

Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը»,- գրել է Կարապետյանը:


© 2009 ARMENPRESS.am