Արտերկրում Հայաստանի դեսպանություններում կբացվեն սգո մատյաններ

16:31, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում հայտարարված սգո օրերին արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանություններում կբացվեն սգո մատյաններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանում հայտարարված սգո օրերին արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում բացվում են սգո մատյաններ»,- ասաց Նաղդալյանը:

Իրանում ՀՀ-ի դեսպանությունից հայտնել են, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ նպատակահարմար են գտնում ցավակցական ուղերձներ ընդունել դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (armiranembassy@mfa.am):

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարվում է եռօրյա սուգ: Նահատակների հիշատակի սգո երթը՝ Հանրապետության հրապարակից Եռաբլուր, տեղի կունենա դեկտեմբերի 19-ին ժամը 13.00-ին։

 


© 2009 ARMENPRESS.am