Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա. ԱԽ քարտուղարը`Սյունիքի իրավիճակի մասին

16:35, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի շրջակա տարածքներում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Սահմանազատում է կատարվում և այդ սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա և այդ փաստաթղթային հիմքերի վրա էլ կատարվում է դեմարկացիա: Ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,- ասաց Գրիգորյանը:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am